ԲՏԱՆ-ն համաձայնություն չի տվել Ucom-ի կողմից Veon Armenia-ի բաժնետոմսերի ձեռքբերմանը10 ապրիլի 2020 - 15:55 AMT PanARMENIAN.Net - Ucom ընկերության կողմից Veon Armenia-ի բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ լուրերին ի պատասխան՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից նշել են, որ գերատեսչությունը համաձայնություն չի տվել գործընթացին և հարցը քննարկման փուլում է, իրականացվում են ուսումնասիրություններ և վերլուծություններ։ Նախարարությունից հայտնում են, որ համաձայնություն չեն տրվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջներին համապատասխան։ ԲՏԱՆ-ն արտակարգ դրության պայմաններում հեռահաղորդակցության օպերատորներին, ինչպես նաև դրանց աշխատակիցներին հորդորել է ցուցաբերել պատասխանատվություն և առաջնորդվել օրենքով սահմանված կարգով։ Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե Ucom ընկերության կառավարման անձնակազմը, տեխնիկական սպասարկման գլխավոր աշխատակիցները՝ տնօրենների գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում են գրել, իսկ պատճառն այն է, որ սեփականատերերը ցանկանում են Ucom-ի տնօրենի պաշտոնին նշանակել Անդրեյ Պյատախինին, որն այս պահին ղեկավարում է Beeline ընկերությունը: 2019-ի դեկտեմբերի վերջին Veon Armenia ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ-ին՝ ընկերության բաժնետոմսերի 100% Ucom-ին փոխանցելու համաձայնություն ստանալու նպատակով։ Իր հերթին, Beeline-ից հայտնել են, որ Հայաստանում ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը և չի նախատեսում լքել այն: «Հայաստանում Beeline-ը շարունակում է աշխատել սովորականի պես՝ կատարելով իր պարտականություններն հաճախորդների և շահակիրների առջև»,- նշել են ընկերությունում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |