Հարավային Կորեայում կարանտինից դուրս եկած 91 մարդու մոտ երկրորդ անգամ կորոնավիրուս է ախտորոշվել։ Այդ մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։
Դեռ պարզ չէ՝ նրանք կրկին են վարակվել, թե ակտիվացել է հին վարակը։ Մասնագետները հակված են երկրորդ վարկածին, գրում է ՌԻԱ Նովոստին:
Այժմ ստուգում են այդ պացիենտների մոտ կորոնավիրուսի հակամարմինների առկայությունը՝ փորձագետները կարծում են, որ հակամարմիններ ունեցող պացիենտները չեն կարող վարակել այլոց։
Աշխարհում կորոնավիրուսից մահերի թիվը հատել է 100,000-ը, փոխանցում է Ջոնս Հոփքինսի ինստիտուտը։ Ըստ տվյալների՝ կորոնավիրուս հաստատվել է մոլորակի 1․6 մլն-ից ավելի բնակչի մոտ։ Կորոնավիրուսից վերականգնվել է մոտ 368,000 մարդ։