Երեւանում քննարկում են Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը

PanARMENIAN.Net - Երեւանում քննարկում են Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգը: Հայեցակարգը ներկայացրել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, այս փուլում կքննարկվեն միայն հինգ սցենարներ, որոնց թվում են զարգացման ռազմավարությունը, չօգտագործված հնարավորություններն ու ներկա մարտահրավերները, որ կանգնած են Հայաստանի ու Սփյուռքի առջեւ: «Մենք մշակում ենք այս հայեցակարգը օգոստոսից ՀՀ Սփյուռքի նախարարության համար եւ դրել ենք այն քննարկման հասարակության եւ փորձագետների մասնակցությամբ»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայկական ատլանտյան ասոցիացիայի տնօրեն եւ կնետրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը: Նրա խոսքերով, բոլոր արտահայտված մտքերն ու առաջարկները կամփոփվեն ու կներկայացվեն Սփյուռքի նախարարությանը վերջնական քննարկման համար:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---