«Ռոստելեկոմն» առաջարկում է աուդիո-կոնֆերանս ծառայությունը

«Ռոստելեկոմն» առաջարկում է աուդիո-կոնֆերանս ծառայությունը

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով հեռավար աշխատանքի բարձր արդյունավետության համար անհրաժեշտ ծառայությունների աճող պահանջարկը՝ «Ռոստելեկոմն» իր կորպորատիվ հաճախորդներին է առաջարկում ևս մեկ ծառայություն՝ աուդիո-կոնֆերանս:

Դրա բազմաթիվ ֆունկցիոնալ հնարավորությունների շնորհիվ՝ կոնֆերանս զանգերը դառնում են էլ ավելի հարմարավետ և հուսալի: Ծառայության միջոցով հնարավոր է կազմակերպել ժողովներ, քննարկումներ, վարել բանակցություններ՝ առանց որևէ հավելյալ սարքավորման առկայության:

Աուդիո-կոնֆերանսի մի շարք առավելություններ միտված են դարձնելու հեռախոսային հաղորդակցությունն առավել հարմարավետ՝ հնարավորություն ընձեռելով հեռախոսազանգին միացնելու անսահմանափակ թվով օգտատերեր՝ օգտագործելով բջջային կամ ֆիքսված հեռախոս: Հեռախոսազանգի ընթացքում հնարավոր է խլացնել կողմնակի աղմուկը և այն օգտատերերի հարակից ձայները, ովքեր տվյալ պահին չեն խոսում: Ինչպես նաև ծառայությունը թույլ է տալիս ձայնագրել կոնֆերանս զանգը:

«Արտակարգ իրավիճակով պայմանավորված բիզնեսի շարունակականությունը արդյունավետ կերպով ապահովելու համար անհրաժեշտ են նոր գործիքներ: Մենք հնարավոր բոլոր ջանքերը գործադրում ենք՝ մեր հաճախորդներին ներկայացնելու առավել հարմարավետ ծառայություններ հեռավար աշխատանքի համար»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Աուդիո-կոնֆերանս ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հասանելի է ընկերության պաշտոնական կայքում։

Բիզնեսի համար տարատեսակ այլ ծառայություններին կարելի է տեղեկանալ հղմամբ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---