Գեղարքունիքի բնակչի կորոնավիրուսի 3-րդ թեստը ևս բացասական է

Գեղարքունիքի բնակչի կորոնավիրուսի 3-րդ թեստը ևս բացասական է

PanARMENIAN.Net - Գեղարքունիքի մարզի բնակչի մոտ կորոնավիրուսի 3-րդ թեստը ևս բացասական է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարզպետ Գնել Սանոսյանը։

«Ինչպես հայտնել էի, կորոնավիրուսով կասկածվող հիվանդին անհրաժեշտություն էր առաջացել երրորդ անգամ հետազոտել։ Դրական լուր ունեմ բոլորիս համար` այն բացասական է։ Պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի ըստ բժշկական ցուցումների»,- ասվում է գրառման մեջ։

Մարզպետը նաև շնորհակալություն է հայտնել առողջապահության համակարգի գործընկերներին, այս դեպքում հատկապես «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բոլոր բուժաշխատողներին, ովքեր այս օրերին «աշխատում են գերծանրաբեռնված, անձնվիրաբար պայքարում յուրաքանչյուր հիվանդի առողջության և կյանքի համար և ցուցաբերում մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ»։

Գինոսյանը նաև հորդորել է խստորեն հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները, տնից դուրս գալ խիստ կարիքի պարագայում։

Ապրիլի 11-ին Գեղարքունիքի մարզում հաստատվել էր կորոնավիրուսի առաջին դեպքը, որը, սակայն, ապրիլի 13-ին երկրորդ թեստի արդյունքում հերքվել էր։ Անհրաժեշտություն էր առաջացել 3-րդ թեստավորման։ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1067-ի։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---