Պարետի որոշում. Արգելել ելումուտն Արարատի մարզի Նորաշեն համայնք

Պարետի որոշում. Արգելել ելումուտն Արարատի մարզի Նորաշեն համայնք

PanARMENIAN.Net - Կառավարության կայքում հրապարակված Պարետի ապրիլի 15-ի որոշմամբ՝ արգելվում է Արարատի մարզի Նորաշեն համայնք անձանց ու տրանսպորտային միջոցների ելումուտը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաներին, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման:

Մուտք գործելու համար բացառություն է սահմանվել մինչև ապրիլի 15-ը՝ ժամը 24:00-ն, Նորաշենում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքի համար:

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար ԱԱԾ-ն ու ոստիկանությունը սահմանված վայրերում կտեղադրեն հատուկ անցակետեր ու զննման կետեր՝ համայնքի տարածք թույլատրվող անձանց ու մեքենաների զննումն իրականացնելու համար:

Որոշումն ուժի մեջ է մտել հրապարակման պահից ու գործելու է մինչև ապրիլի 18-ը՝ ժամը 23:59-ը:

Ապրիլի 13-ի տվյալներով՝ Արարատի մարզում կորոնավիրուսի 201 դեպք էր գրանցվել, 600 մեկուսացված կար։ Այս ընթացքում մարզում մահվան 2 դեպք է եղել։ «Արտաշատի» ԲԿ-ում ապրիլի 15-ի դրությամբ բուժվում է 90 պացիենտ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---