55 կազմակերպության և մասնաճյուղի աշխատանքը կասեցվել է. Սաննորմերը խախտել էին16 ապրիլի 2020 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Մոտ 55 կազմակերպության կամ դրանց մասնաճյուղի գործունեություն ժամանակավորապես դադարեցվել է Պարետի որոշմանը համապատասխան սանիտարահիգիենիկ նորմեր չունենալու պատճառով, հայտարարել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչ Աշոտ Հարությունյանը։ Նա նշել է, որ Տեսչական մարմինը շարունակաբար մշտադիտարկումներ է իրականցնում, որոնք կրում են ոչ միայն վերահսկողական, այլև խորհրդատվական բնույթ։ Հարությունյանը հայտնել է նաև, որ տեսչական մարմնի վարակված 2 աշխատակցի վիճակը լավ է, մյուս բոլոր աշխատակիցների թեստերը բացասական են եղել։ Նա հայտնել է, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու և աշխատողների առողջության համար անվտանգ պայմաններ ապահովելու համար Պարետի որոշմամբ աշխատավայրում պետք է ապահովվեն պայմաններ՝ ձեռքերի մանրակրկիտ լվացման համար, ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայության: Հաճախորդների հետ անմիջական շփվող աշխատակիցները պետք է կրեն դիմակներ, գործատուն պետք է ապահովի մինչև 10 աշխատողի համար առնվազն 1 ծորակի առկայությունը։ Աշխատավայրերում անհրաժեշտ են աղբամաններ՝ օգտագործված դիմակները նետելու համար և ջերմաչափեր՝ յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունն օրվա ընթացքում առնվազն 2 անգամ չափելու նպատակով։ Ախտանշաններ ունեցող աշխատակիցները պետք է մեկուսացվեն և դիմեն առողջապահության նախարաությանը, պետք է ապահովվի մեկուսացված աշխատակցի՝ հեռավար աշխատելու հնարավորությունը։ Խոցելի խմբերում գտնվող աշխատակիցների, հիվանդներ կամ երեխա խնամողների համար պետք է սահմանվի աշխատանքային ճկուն գրաֆիկ։ Գործատուներն աշխատանքը տնից կազմակերպելու համար անհրաժեշտ միջոցների մեկտեղումից զատ նաև պարտավոր են ապահովել աշխատավարձի տրամադրումը՝ աշխատանքի որակի և ժամկետի պահանջները կատարելու դեպքում։ Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ կորնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1159-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 48-ով: Մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 18-ի, ապաքինվել է 358։ Ուշագրավ Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլի 1–ից առցանց անմաքս առևտրի շեմը 200,000 դրամից կդառնա 200 եվրո Սահմանվել է 200 եվրո (մոտ 84,000 դրամ) և 31 կգ արտոնության շեմը Ծանրամարտի 2027-ի աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում Լավրով․ Պուտինին զարմացրել էր Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը Լավրովը մանրամասներ է ներկայացրել ՌԴ ղեկավարության հետ Փաշինյանի շփումներից ԵԱՏՄ–ում ռոումինգի գնագոյացման կանոնները կընդունվեն մինչև 2024-ի վերջ Դեռևս մնում են բաց հարցեր |