ՔԿԱԳ սահմանափակված ծառայություններն ապրիլի 17-ից կընդլայնվեն16 ապրիլի 2020 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) սահմանափակված ծառայություններն ապրիլի 17-ից կընդլայնվեն: Դրանք կընդլայնվեն հետևյալ շրջանակով՝ Երևանում՝ Վազգեն Սարգսյան 3/8 հասցեում տեղակայված ընդունարան՝ աշխատանքային օրերին՝ 10։00-ից – 16։00-ը առանց ընդմիջման: Կիրականացվի ՔԿԱԳ վկայականների և տեղեկանքների տրամադրում, փաստաթղթերի ապոստիլով վավերացնելու դիմումների ընդունում, ծնունդների պետական գրանցում: Զաքիան 3 հասցեում տեղակայված ընդունարան՝ աշխատանքային օրերին՝ 10։00-ից – 16։00-ն՝ առանց ընդմիջման: Կիրականացվի ամուսնությունների պետական գրանցման դիմումների ընդունում եւ գրանցում, ամուսնալուծությունների պետական գրանցման դիմումների ընդունում եւ գրանցում, Էրեբունի փողոց, 6/1 շենք հասցեում, ամեն օր՝ ժամը 10։00-ից-14;00-ն՝ առանց ընդմիջման: Մահվան պետական գրանցում: Երևան քաղաքի ՔԿԱԳ տարածքային մարմինները բացառապես կատարելու են այն ամուսնությունների և ամուսնալուծությունների գրանցումները, որոնց համար դիմումները ներկայացվել են մինչև արտակարգ դրության սահմանումը: Նոր դիմումներ չեն ընդունվելու: Քաղաքացիների ընդունելության ժամեր՝ 10։00-ից-13։00-ն՝ ամուսնությունների պետական գրանցում, ամուսնալուծությունների պետական գրանցում. Մարզերում ՔԿԱԳ տարածքային մարմինների ծառայությունները տրամադրվելու են աշխատանքային օրերին՝ 10։00-ից – 13։00-ն՝ հետևյալ շրջանակով՝ Կիրականացվի ՔԿԱԳ վկայականների և տեղեկանքների տրամադրում, ամուսնությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում, ամուսնալուծությունների պետական գրանցման դիմումների ընդունում և գրանցում, ծնունդների պետական գրանցում, մահվան պետական գրանցում։ Քաղաքացիների անհարկի տեղաշարժը բացառելու նպատակով ՔԿԱԳ վկայականները և տեղեկանքները տրամադրվելու են դիմումը մուտքագրելուց հետո 20 րոպեների ընթացքում: ՔԿԱԳ վկայականի կրկնօրինակ ստանալու համար պետական տուրքը կազմում է 3 000 դրամ։ ՔԿԱԳ տեղեկանք ստանալու համար պետական տուրքը կազմում է 2.000 դրամ, Ամուսնության պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 1 000 դրամ. Ամուսնալուծության պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 10.000 դրամ, հայրության որոշման պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 1 000 դրամ։ Ծննդի և մահվան գրանցումն անվճար է: Նշված պետական տուրքերից այլ վճարումներ ՔԿԱԳ տարածքային մարմինների համար օրենսդրությամբ սահմանված չեն: Հարցերի կամ բողոքների դեպքում կարելի է զանգահարել 85-00՝ Արդարադատության նախարարության թեժ գիծ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Կալյուրանդ․ Եվրախորհրդարանը դեռևս 1987–ին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը «Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Ցեղասպանության զոհերին»,–գրել է նա |