Քոչարյան․ Սերժ Սարգսյանը պատասխանել է Ապրիլյանի մասին բոլոր հարցերին

Քոչարյան․ Սերժ Սարգսյանը պատասխանել է Ապրիլյանի մասին բոլոր հարցերին

PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի բոլոր հարցերին, հայտնել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Սերժ Սարգսյանը մեզ հարցեր չի տվել, հարցեր տվողը քննիչ հանձնաժողովն է։ Սերժ Սարգսյանը պատասխանում է մեր հարցերին։ Ինքն է որոշողը՝ պատասխանել, թե՝ ոչ»,– ասել նա, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Քոչարյանը նաև հայտնել է, որ նիստը կարող է երկար տևել, քանի որ պատգամավորները դեռ հարցեր ունեն։

Իր հերթին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նիստից հետո հայտնել է, որ Սարգսյանի պատասխաններից որոշները սպառիչ էին, որոշները՝ ոչ, սակայն այլ հարցերի միջոցով հետո դրանք ավելի սպառիչ են դառնում:

Pastinfo.am-ի փոխանցմամբ՝ Խաչատրյանն ասել է, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքների մասին դեռևս հայտնել չի կարող, որոշ ժամանակ անց եզրակացությունը կամփոփվի ու հանրությանը մանրամասներ պարզ կդառնան այնքանով, որքանով դրանք իրենցից պետական գաղտնիք չեն ենթադրի:

«Ցանկացած հարց դեռ պետք է ստուգվի, ցանկցած տվյալ դեռևս հաստատված հանգամանք չէ, քանի դեռ մի քանի աղբյուրից չի հաստատվել, դա սովորական քննության մեթոդ է»,-ասել է Խաչատրյանը:

ՀՀ երրորդ նախագահի գրասենյակն ապրիլի 6-ին հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով։ Սարգսյանը համաձանել էր հանձնաժողովի նիստին մասնակցել մեկ պայմանով` նիստի ընթացքը պետք է տեսաձայնագրվի մեկ օրինակ էլ իրեն տրամադրվի։

Նիստից առաջ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ հարցեր ունի՝ բանակի հաղթանակի վերաբերյալ «որոշ ուժերի կողմից հասարակության մեջ մութ կասկածներ սերմանելու, զանազան շահարկումների, Ապրիլյան պատերազմի խնդրով խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակի և մի շարք այլ թեմաներով»: Սարգսյանը նաև հայտարարել էր, որ պատրաստվում է ուղիղ նայելով հանձնաժողովականների աչքերին` ասել այն, ինչ գիտի, ու նաև այն, ինչ մտածում է։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---