Կորոնավիրուսը ՀՀ-ում, հարևան երկրներում և ՌԴ-ում

Կորոնավիրուսը ՀՀ-ում, հարևան երկրներում և ՌԴ-ում

PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 336-ի, ասվում է հիվանդության մշտադիտարկման հատուկ կայքում։ 74 մարդ ապաքինվել է, կարանտինում 5000 մարդ կա, հսկողության տակ՝ 494։ Մահվան 3 դեպք է գրանցվել։

Ապրիլի 16-ի դրությամբ Իրանում վարակի 1606 նոր դեպք է գրանցվել` այսպիսով դեպքերի ընդհանուր քանակը հասել է 77,995-ի։ Շարունակում է աճել ապաքինվածների թիվը՝ հասնելով 52,229-ի։ Այդ մասին հայտնել է առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Կիանուշ Ջահանպուրը։ 4869 մարդ մահացել է։

Ռուսաստանում վարակի 3448 նոր դեպք է գրանցվել, հայտնել է հիվանդության դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ ՌԴ-ում վարակվածների թիվը հասել է 27,938-ի։ 2304 մարդ ապաքինվել է։ Մեկ օրում մահացել է 34 մարդ՝ ընդհանուր առմամբ՝ 232 մահ կա։

Թուրքիայում վիրուսի 69,392 դեպք է գրանցվել։ Մահացել է 1518 մարդ, ապաքինվել՝ 5674-ը։

Ադրբեջանում վարակվածների թիվը հասել է 1283-ի, մահացել է 15 մարդ, հայտնել է կառավարությանը կից օպերատիվ շտաբի ներկայացուցիչ Հիքմետ Հաջիևը։ Ապաքինվել և դուրս է գրվել 56 մարդ։

Հայաստանում ապրիլի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1159-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 48-ով: Մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ Այդպիսով մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 18-ի։Ապաքինվել է ևս 61 անձ, ընդհանուր՝ 358։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---