Սերժ Սարգսյան․ Ապրիլյանի հանձնաժողովին գալն արդարացված որոշում էր

Սերժ Սարգսյան․ Ապրիլյանի հանձնաժողովին գալն արդարացված որոշում էր

PanARMENIAN.Net - Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի մոտ 5 ժամ տևած նիստից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ դրան մասնակցելն իր կողմից արդարացված որոշում է եղել, փոխանցում է Aysor.am-ը։

«Նիստն ընթացել է նորմալ պայմաններում, փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Ուրախ եմ, որ կարողացել եմ լրացուցիչ տեղեկություններ հայտնել Ապրիլյան ռազմական գործողությունների վերաբերյալ։ Ցավոք, հնարավորություն չունեմ ձեզնից յուրաքանչյուրի հարցին պատասխանելու, որովհտեև դրանք այնքան կարևոր իրադարձություններ էին, որ որտքի վրա անհար է հասնել այն նպատակին, ինչը ես եմ հետապնդում, իսկ իմ նպատակը շատ պարզ է՝ հասցնել մեր հանրությանը իրական հավաստի տեղեկություններ ռազմական գործողությունների մասին», - ասել է Սարգսյանը։

Սարգսյանը քննիչ հանձնաժողով էր հրավիրվել ապրիլի 6-ին, նա համաձայնել էր նեկայանալ պայմանով, որ նիստի ձայնագրության մեկ օրինակ իրեն կտրամադրվի։ Երրորդ նախագահը մինչ նիստի մեկնարկը լրագրողների հետ կարճատև զրույցում նշել էր, որ եկել է խոսելու ժամանակը՝ ընդգծելով, որ ապրիլյան իրադարձություններին վերաբերող բոլոր հարցերին ինքը կպատասխանի արտակարգ իրավիճակից հետո նախատեսված ասուլիսի ընթացքում։ Ավելի վաղ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարկանը նշել էր, որ Սարգսյանւը պատասխանել է պատգամավորների բոլոր հարցերին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---