Սաքսոնիայում պարտադիր կլինի դիմակ կրելը տրանսպորտում և գնումներ կատարելիս

Սաքսոնիայում պարտադիր կլինի դիմակ կրելը տրանսպորտում և գնումներ կատարելիս

PanARMENIAN.Net - Գերմանիայի դաշնային շրջան Սաքսոնիայում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված պարտադիր կլինի դիմակ կրելը հանրային տրանսպորտում և գնումներ կատարելիս, տեղեկացնում է Deustche Welle-ն։

Սաքսոնիայի վարչապետ Միխաել Կրեչմերը հայտարարել է, որ պարտադիր չէ մասնագիտական դիմակ կրել, բավար կլինի նաև գլխաշորը կամ շարֆը։ Այդ սահմափակումը ուժի մեջ կմտնի ապրիլի 20-ից։

Գերմանիան հայտարարել է, որ աստիճանաբար կմեղմացնի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակող միջոցները։

Գերմանիայում ապրիլի 17-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 133 830 դեպք է գրանցվել՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 3380-ով։

Մեկ օրում 299 մարդ է մահացել, մահվան ելքով դեպքերի ընդհանուր քանակը հասել է 3868-ի։ Ապաքինվել է մոտ 82,000 մարդ։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---