Պաշտպան․ Սերժ Սարգսյանն ԱԱԾ-ում հարցաքննվել է որպես վկա17 ապրիլի 2020 - 19:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախորդ շաբաթ հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա պաշտպան Ամրամ Մակինյանը։ «Սարգսյանը հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով։ Այդ գործը չի քննվում կաշառք ստանալու առերևույթ դեպքի առթիվ»,-գրել է Մակինյանը։ Փաստաբանի խոսքով՝ լուրը, թե Սերժ Սարգսյանի դեմ նոր քրգործ է հարուցվել «բացարձակ ապատեղեկատվություն է»: Սերժ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել 2019-ին՝ դիզվառելիքի գործով։ Նա մեղադրվում է 2013-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերելու մեջ։ Ընկերությունը հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև առավել բարձր գին է առաջարկել, քան նրա մրցակիցը։ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ամառային զոչակոչը կմեկնարկի ապրիլի 29–ից Կզորակոչվեն նաև մինչև 2024–ի մարտի 1-ը կամավոր հիմունքներով ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի անձինք Չիլիում ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր Պատգամավորների պալատը հավանություն է տվել Քաղաքացիները փակել են Երևան–Գյումրի ճանապարհը․ Փակ են նաև դեպի Սևան և Իրան տանող մայրուղիները Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակ է Տիգրանաշենի հատվածում Թավրիզում ՀՀ հյուպատոսություն կբացվի Նշվում է, որ ՀՀ–ն քայլեր է ձեռնարկելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումն ապահովելու ուղղությամբ |