Թորոսյան․ Վիրուսի ներկայիս տեմպի պահպանմամբ մայիսի 21-ին 5000 վարակակիր կունենանք18 ապրիլի 2020 - 12:21 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեպքերի կրկնապատկման տեմպն ապրիլի 18-ի դրությամբ 17 օր է, նման տեմպի պահպանման դեպքում մայիսի 4-ին ՀՀ-ում կլինի 2500 վարակված, իսկ մայիսի 21-ին՝ 5000, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ապրիլի 9-ին նախարարը նշել էր, որ դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրվա և տեմպի պահպանման դեպքում ապրիլի 19-ին ՀՀ-ում մոտ 1800 դեպք կլինի, իսկ ապրիլի 29-ին` 3600: Փաստացի, ՀՀ-ին հաջողվել է որոշ չափով կոտրել վարակի տարածման տեմպը՝ հաշվի առնելով, որ ապրիլի 18-ի դրությամբ երկրում 1248 վարակակիր կա։ «Եվ մեր բոլորի խնդիրը մնում է նույնը` կոտրել տարածման տեմպը և հիվանդության տարածման օղակները: Դրա համար անհրաժեշտ է բացառել հիվանդության մարդուց մարդ փոխանցումը` ամենուր սոցիալական հեռավորություն պահելով, միմյանց հետ սերտ շփման վարքագծերը փոխելով դեպի հեռավար շփումը, ինչպես նաև ձեռքերը հաճախակի լվանալով և ախտահանելով ու հնարավորինս դեմքին չդիպչելով»,- գրել է նախարարը` կոչ անելով մնալ տանը։ Թորոսյանը նշել է, որ թեստավորման հզորությունների մեծացումն օրական 1000 թեստի բարդ և բազմաբաղադրիչ գործընթաց է եղել և երբևէ ՀՀ-ում օրական այդքան մեծ թվով ՊՇՌ թեստ չի արվել: Հայաստանում ապրիլի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1248-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 47-ով: Մահվան ելքով դեպքերի թիվը հասել է 20-ի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |