Կովկասյան պլատֆորմի վերաբերյալ համաձայնագիրը կարող է կնքվել 2009 թվականին26 դեկտեմբերի 2008 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Հավանական է, որ 2009 թվականին համաձայնագիր կստորագրվի Կովկասում անվտանգության եւ համագործակցության պլատֆորմի Թուրքիայի նախաձեռնության հիման վրա: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ղուլուսի Քըլիջը: «Դեկտեմբերին արդեն տեղի է ունեցել հինգ երկրների` Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որտեղ քննարկվել է Անվտանգության ու համագործակցության պլատֆորմը: Ներկայումս աշխատանքային խումբն աշխատում է համաձայնագրի նախագծի վրա, որը, հնարավոր է, կընդունվի գալիք տարում»,-ասել է նա, հաղորդում է Day.az-ը: Հարավային Օսեթիայում ծավալված ռազմական գործողություններից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ «Կովկասում համագործակցության ու կայունության պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությամբ, որին, ըստ թուրքական կողմի, կարող են միանալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան ու Ռուսաստանը: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ Հայաստանը միշտ երկխոսության, անվտանգության, տարածաշրջանում համագործակցության ու վստահության ամրապնդման կողմնակից է եղել, գնահատել է թուրքական այդ նախաձեռնությունը որպես տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանն ուղղված քայլ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |