Վրաստանը քայլեր է ձեռնարկում 2020-ին 5G ունենալու համար

Վրաստանը քայլեր է ձեռնարկում 2020-ին 5G ունենալու համար

PanARMENIAN.Net - Վրաստանի հաղորդակցության ազգային խորհուրդն ակտիվ աշխատում է, որ երկրում 2020-ին սկսեն օգտագործել 5G տեխնոլոգիան, փոխանցում է Regnum-ը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ 21-րդ դարում, երբ նորարարական տեխնոլոգիաները ներդրվում ու զարգանում են, շատ կարևոր է արդյունավետ արձագանքել այնպիսի մարտահրավերների, ինչպիսին 5G ինտերնետն է։ Նշվում է, որ այն երկրում տնտեսության, առողջապահության, կրթության, բիզնեսի և մի շարք այլ ոլորտների զարգացման համար պարտադիր նախապայման է։

Հանձնաժողովի ներկայացուցիչների տվյալներով՝ 5-րդ սերնդի ինտերնետի ներդրման համար մասշտաբային աշխատանքներ են տարվել, իսկ առաջիկայում տեխնոլոգիան յուրացնելու համար հաղորդակցություն իրականացնող ընկերությունները պետք է համապատասխանեցնեն իրենց ենթակառուցվածքները։

Հանձնաժողովում ապատեղեկատվություն են որակել նաև լրատվամիջոցներում պարբերաբար հրապարակվող ինֆորմացիան, թե 5-րդ սերնդի ինտերնետը բնակչության առողջության համար վտանգավոր է կամ կարող է նպաստել կորոնավիրուսի տարածմանը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---