ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերն ավելացել են 48-ով․ Մահվան ևս 2 դեպք կա

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերն ավելացել են 48-ով․ Մահվան ևս 2 դեպք կա

PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1339-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 48-ով: Մահվան ևս 2 դեպ է գրանցվել, ընդհանուր՝ 22։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

«Մահացածները եղել են 62 և 90 տարեկան։ Նրանք երկուսն էլ ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ», - տեղեկացնում են ԱՆ-ից՝ նշելով, որ երկու պացիենտն էլ տղամարդ էին։

Առողջացել է 35 մարդ։

Ապաքինվածների ընդհանուր թիվը 580 է։

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 13,373 մարդ։

ՀՀ-ում մարտի 16-ից գործող արտակարգ դրությունը, որը հայտարարվել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, երկարացվել է մինչև մայիսի 14-ը: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---