ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերն ավելացել են 4268-ով

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերն ավելացել են 4268-ով

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ապրիլի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 4268 նոր դեպք է գրանցվել, հայտնել է հիվանդության տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։

Դա 1792-ով պակաս է, քան ապրիլի 19-ին։ Նոր դեպքերի մեծ մասը գրանցվել է Մոսկվայում՝ 2026, Մերձմոսկովյան շրջանում՝ 578, Նիժնի Նովգորոդում՝ 113, Սանկտ Պետերբուրգում՝ 86, Ռոստովի շրջանում՝ 69։ Մահացել է 44 մարդ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ ընդհանուր դեպքերի 45%-ից ավելին շփում ունեցող անձինք են, հիվանդության ախտանիշներ չունեն։

Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում Covid-19-ով 47,121 հիվանդ կա, որից 3446-ն ապաքինվել է, 405-ը՝ մահացել։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---