Բանգլադեշում 100,000 մարդ, չնայած կարանտինին, մասնակցել է մահմեդական հոգևորականի թաղմանը

Բանգլադեշում 100,000 մարդ, չնայած կարանտինին, մասնակցել է մահմեդական հոգևորականի թաղմանը

PanARMENIAN.Net - Բանգլադեշում 100,000-ից ավելի մարդ անտեսել է կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացման հրահանգն ու Բրահմանբարի շրջանում մասնակցել իսլամական կուսակցության ավագ առաջնորդ Մաուլան Զուբայեր Ահմադ Անսարիի թաղմանը, փոխանցում է CNN-ը։

Հավաքված մարդկանց թիվը հաստատել են նաև երկրի իշխանությունները։

Մահմեդական ուսուցիչ Անսարի թաղման պատճառով Բանգլադեշում ժամանակավորապես չեղարկվել է 5 հոգուց ավելի խմբով աղոթքների արգելքը։ Արդյունքում մարդիկ դուրս են եկել՝ ուղևորվելով Բրահմանբարի շրջան։

Ոստիկանության համար անսպասելի է եղել, որ թաղման հետ կապված մարդկանց նման մեծ հոսք կլինի, արդյունքում իրավապահները չեն կարողացել կառավարել ամբոխին։

Իշխանությունը կարգադրել է շրջանում 2 բարձրաստիճան ոստիկանի պաշտոնից ազատել՝ թաղման գնացող մարդկանց խոչընդոտել չկարողանալու համար։

Բանգլադեշի գյուղերում արդեն խստացվել են կարանտինի կանոնները, հրահանգվել է 14-օրյա մեկուսացման մեջ գտնվել՝ պարզելու համար՝ արդյոք որևէ մեկը վարակվել է բազմամարդ թաղումից հետո։

Ապրիլի 20-ի դրությամբ Բանգլադեշում կորոնավիրուսով վարակվածների թիվը 2456 է, 91 հոգի մահացել է, 75 պացիենտ առողջացել։ Բանգլադեշի իշխանությւոնները չգիտեն՝ ինչպիսին կլինի վարակի մասշտաբը ապրիլի 18-ի բազմահազարանոց թաղումից հետո։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---