Անդրանիկ Թեւանյան. 2009թ. առավել հնարավոր է ռազմական գործողությունների վերսկսումը, քան ղարաբաղյան հակամարտության լուծումը

PanARMENIAN.Net - «Այն ներքին եւ արտաքին ուժերը, որոնք խոսում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծման մասին 2009թ., ենթադրում են Ադրբեջանին որոշակի տարածքների հանձնում: Գալիք տարում ես առավել հավանական եմ համարում ռազմական գործողությունների վերսկսումը, քան ղարաբաղյան հակամարտության լուծումը»,- պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` հայտնել է «Պոլիտէկոնոմ» ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թեւանյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտությունը պարզապես չի կարող լուծվել փոխզիջման հիման վրա, քանի որ ներայումս Բաքուն պատրաստ չէ զիջումների գնալ: «Իլհամ Ալիեւը մեծ ախորժակ ունի: Նա ասում է, որ այն բանից հետո, երբ իրենք ստանան Ղարաբաղը, Ադրբեջանը մտադրված է նվաճել նաեւ Հայաստանի Սյունիքի մարզը, որպեսզի ուղիղ ճանապարհ բացի դեպի Նախիջեւան: Նման պայմաններում փոխադարձ զիջումների հիման հակամարտության կարգավորման մասին խոսելը պարզապես ծիծաղելի է»,- ամփոփել է «Պոլիտէկոնոմ» ինստիտուտի տնօրենը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---