Փոխոստիկանապետ․ Ինքնամեկուսացումը խախտած 26 անձ ենթարկվել է պատասխանատվության

Փոխոստիկանապետ․ Ինքնամեկուսացումը խախտած 26 անձ ենթարկվել է պատասխանատվության

PanARMENIAN.Net - Հայաստանում ոստիկանության ծառայողների՝ կորոնավիրուսով վարակման 10 դեպք է գրանցվել, նրանցից 5-ն առողջացել են, 124 ոստիկան ինքնամեկուսացած է, 30-ը՝ մեկուսացված, հայտնել է ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ հավելելով նաև, որ 20 ոստիկանի թեստը բացասական է եղել։

Անդրադառնալով իրավապահների աշխատանքին՝ Մհրյանը նշել է, որ 37 մեկուսացման վայրում կայուն պահակակակետեր կան, մարզերում ևս հատուկ անցակետեր են տեղադրվել, Ոստիկանությունը հսկողություն է իրականացրել հոգեհանգստի 1606 արարողության ժամանակ՝ Պարետատան սահմանած կարգի պահպանման համար։

Փոխոստիկանապետը հայտնել է, որ 10,269 վարչական արձանագրություն է կազմվել՝ ազատ տեղաշարժի սահմանափակումը խախտելու պատճառով, 26-ը՝ ինքնամեկուսացումը խախտելու համար։ Ըստ Մհրյանի՝ 10,370 վարչական արձանագրությունից 6706-ի դեպքով կայացվել է վարչական տույժ նշանակելու որոշում, 3636-ի վարույթը դեռ ընթացքի մեջ են:

Մհրյանը հայտնել է, որ ինքնամեկուսացած 2348 անձի հանդեպ հսկողություն է սահմանվել, համապատասխան կարգի չպահպանման պատճառով տնտեսական գործունեություն ծավալող 2165 օբյեկտի աշխատանքը դադարեցվել է, կազմվել է վարչական 82 արձանագրություն։

Մհրյանը նաև հայտնել է՝ 2020-ի մարտին բնակարանային 35 գողություն է եղել, որից 12-ը՝ Երևանում, նախորդ տարի արձանագրվել էր 171 դեպք, որից 108-ը՝ Երևանում։

Հայաստանում ապրիլի 20-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1339-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 48-ով: Մահացել է 22 մարդ, առողջացել 580 հոգի։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---