Վլադիկավկազում ինքնամեկուսացման դեմ հանրահավաք է եղել20 ապրիլի 2020 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Վլադիկավկազում բնակիչները հանրահավաքի են դուրս եկել քաղաքի կենտրոնական հրապարակում։ Ակցիային մի հարյուր մարդ է մասնակցել՝ նրանք բողոքել են Հյուսիսային Օսիայում կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված իշխանությունների գործողությունների դեմ։ Ցուցարարներից մի քանիսին բերման են ենթարկել, գրում է «Կոմերսանտը»։ Ցուցարարները պահանջել են ժամանակավոր կառավարություն նշանակել՝ Վիտալի Կալոևի գլխավորությամբ։ Ցուցարարները բողոքել են ինքնամեկուսացման ռեժիմի դեմ, բողոքել են աշխատանքը կորցնելուց, կորոնավիրուսի մասին իրավիճակի վերաբերյալ անբավարար իրազեկումից։Նրանք պահանջել են, որ իշխանությունները «պարզաբանեն իրավիճակն» ու սատարեն մարդկանց։ Ոստիկանները ցրել են չարտոնված հավաքի մասնակիցներին, ցուցարարներից ոմանք փորձել են ֆիզիկական ուժ կիրառել, գրել է MK.ru-ն։ Հատուկ նշանակության ջոկատն օղակի մեջ է վերցրել կառավարության շենքը։ Հյուսիսային Օսիայում կորոնավիրուսով վարակի 145 դեպք է գրանցվել։ Մահացել է 2 մարդ, ապքինվել՝ 8-ը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |