Հանրայինի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն ազատման դիմում է գրել. Կատարվածը «մեդիա վանդալիզմ» է որակել

Հանրայինի գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն ազատման դիմում է գրել. Կատարվածը «մեդիա վանդալիզմ» է որակել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրային հեռուստանըկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն աշխատանքից ազատման դիմում է գրել՝ հայտարարելով, որ իր համար անընդունելի է ՀՀ վարչապետի՝ եթերից առաջ տեսագրված կադրերի հրապարակումը և ինքն «անկեղծորեն վրդովված է» գործընկերային, էթիկական սկզբունքների խախտման «էժանագին քայլից»։

Ավելի վաղ համացանցում հրապարակվել էին կադրեր, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր տեսաուղերձով ուղիղ եթերում խոսել Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման մասին։ Փաշինանն այդ կադրերում պատրաստվում է ելույթին։

Տեղեկություններ էին շրջանառվում, թե կադրերի «արտահոսքը» եղել է Հանրային հեռուստաընկերությունից։ Հանրայինը հերքել էր դրանք՝ նշելով, որ ելույթը հեռարձակվել է բաց կապուղով, որին հասանելիություն են ստացել ևս 8 հեռուստաընկերություն և ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:

«Ինքս տարիներ շարունակ ենթարկվել եմ նմանօրինակ մեդիա գրոհների և հասկանում եմ, թե ինչ է նշանակում թիկունքին հասցրած հարվածը։ Ցավում եմ կատարվածի համար։ Երկրի համար կարևորագույն այս շրջանում, Հանրային հեռուստաընկերության զարգացման այս փուլում աններելի է նմանատիպ մեդիա վանդալիզմը»,-հայտարարել է Գրիգորյանը՝ նշելով, որ կիսում է կատարվածի պատասխանատվությունը։

Ավելի վաղ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ Հանրայինը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---