«Գլորիա» ֆաբրիկայի աշխատողներիրն իրավապահները դուրս են հանել. 3 աշխատակից բերման է ենթարկվել

«Գլորիա» ֆաբրիկայի աշխատողներիրն իրավապահները դուրս են հանել. 3 աշխատակից բերման է ենթարկվել

PanARMENIAN.Net - Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներն առավոտյան եկել են աշխատանքի, սակայն մոտ երկու ժամ անց նրանց ֆաբրիկայից դուրս են հանել ոստիկանության աշխատակիցները, փոխանցում է Aysor.am-ը։

Ֆաբրիկայի պահակակետից նշել են, որ աշխատակիցներն ունեցել են համապատասխան ձևաթուղթ, սակայն իրենց հայտնել են, թե չկա վարչապետի հրաման, որպեսզի իրենց թույլ տան ներս մտնել։

Պահակակետից տեղեկացրել են նաև, որ իրենց տեղեկություններով՝ այդ ընթացքում բերման է ենթարկվել 3 աշխատակից, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել։

Ֆեյսբուքյան օգտատերերից Անի Ավետիսյանն իր էջում կադրեր է հրապարակել, որտեղ, ըստ ամենայնի, ընկերության աշխատակիցների բողոքի երթն է։ Օգտատերերը նշում են, որ աշխատակիցները փողոց են դուրս եկել՝ աշխատանքը վերսկսելու պահանջով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գլորիա» ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանը մտադիր է ևս մեկ ամիս փակ պահել ձեռնարկությունը, նույնիսկ եթե կառավարությունն ապրիլի 20-ից թույլատրի վերագործարկել հագուստի արտադրությունը։ Նա պատճառաբանել էր, թե բազմաթիվ սահմանափակումների պայմաններում անհնար կլինի ֆաբրիկայի աշխատանքը։ Ապրիլի 17-ին ֆաբրիկայի աշխատակիցներից մեկը բաց նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով անուշադրության չմատնել նաև արդեն 20 օր չաշխատող ֆաբրիկայի խնդրիները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---