«Հայփոստի» կառավարումն Էռնեկյանից անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը

«Հայփոստի» կառավարումն Էռնեկյանից անցել է  ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը

PanARMENIAN.Net - 14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո «Հայփոստի» կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նախարար Հակոբ Արշակյանը։

«Հայփոստը» գտնվում էր «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերության կոնցեսիոն կառավարման տակ, որը պատկանում է ագրենտինահայ Էդուարդո Էռնեկյանին։

«Հայփոստի» կառավարման Դիտորդ խորհրդի որոշմամբ ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հայկ Կարապետյանը։

«Հայփոստը» նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք փոստի զարգացման ռազմավարություն՝ նոր քաղաքացիակենտրոն սկզբունքներով»,-ասվում է գրառման մեջ։

2019-ի աշնանը «Հայփոստ» ընկերությունը հանվել է մասնավորեցվող ընկերությունների ցանկից։ Հայտրարվել էր, որ նպատակահարմար է համարվել պահպանել «Հայփոստը» պետության ձեռքում և հետագայում նոր մրցույթ անցկացնել, որին կարող են մասնակցեն ինչպես ներկայիս կառավարիչները, այնպես էլ այլոք, սակայն նոր նախապայմաններ կառաջադրվեն կառավարչին: Այդ մասին հայտարարել էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հավելելով, որ «Հայփոստը» մասնավորեցման ցանկից հանելը չի առնչվում կոնկրետ Էդուարդո Էռնեկյանին, կամ ներկայիս կառավարիչներին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---