Ռուբինա Խանզադյանը՝ Harper's Bazaar-ի հատուկ թողարկման շապիկին

Ռուբինա Խանզադյանը՝ Harper's Bazaar-ի հատուկ թողարկման շապիկին

PanARMENIAN.Net - Ամերիկաբնակ հայազգի մոդել Ռուբինա Խանզադյանի լուսանկարը հայտնվել է նորաձևության աշխարհի հեղինակավոր Harper's Bazaar Qatar թողարկման շապիկին։

Աշխարհում կորոնավիրուսի համավարակի պատճառով հանդեսի ամառային համարը թողարկվել է միայն թվային տարբերակով, որտեղ ներկայացվել է ոչ թե մեկ, այլ 3 շապիկ, և յուրաքանչյուրի վրա Ռուբինա Խանզադյանն է։

Լուսանկարների հեղինակն է Գրեգ Սուելսը։

«Շատ շնորհակալ եմ այս թիմին, 7-րդ երկնքում եմ երջանկությունից»,- նշել է Խանզադյանը։

Ռուբինա Խանզադյանը ծնվել է Երևանում՝ 1996-ին, այնուհետև տեղափոխվել է Բարսելոնա և ի վերջո հաստատվել ԱՄՆ-ում։ Ռուբինան սեփական բրենդն ունի՝ Rubina Dyan։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---