Սաակաշվիլի․ Զելենսկուց փոխվարչապետ դառնալու առաջարկություն եմ ստացել

Սաակաշվիլի․ Զելենսկուց փոխվարչապետ դառնալու առաջարկություն եմ ստացել

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Սաակաշվիլին նշել է նաև, որ արդեն շատ բովանդակային և օգտակար զրույց է ունեցել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ և մտադիր է իր առաջարկները Գերագույն ռադային ներկայացնել որպես կառավարության ծրագրի մի մաս։

«Ես մեծ պատասխանատվությամբ եմ մոտենում այդ առաջարկին և իմ որոշմանը, քանի որ սա բարդ ժամանակ է երկրի համար։ Առջևում շատ բարդ շրջան է տնտեսության և, ընդհանուր առմամբ, երկրի համար։ Այսօր, ինչպես երբեք, հարկավոր է վճռական լինել որոշումներում և բարեփոխումներում»,- գրել է Սաակաշվիլին։

Նա նաև հավելել է, որ մտադիր է օգտագործել իր միջազգային փորձը՝ կառավարության ծրագրերին նպաստելու համար։

2019-ին Զելենսկին վերադարձրել էր ուկրաինական քաղաքացիությունը Սաակաշվիլիին: Որպես հիմք նշվել էր այն հանգամանքը, թե նա չէր տեղեկացրել Վրաստանում իր դեմ հարուցված քրգործերի մասին և սխալ տեղեկություններ էր հայտնել:

Թբիլիսիի քաղաքային դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահին: Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել պաշտոնական դիրքի չարաշահման համար՝ բարձրաստիճան մի քանի պաշտոնյայի ներում շնորհելու վերաբերյալ գործով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---