Մարզպետ․ Վարդենիսում կորոնավիրուսով 47 վարակված կա22 ապրիլի 2020 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված 47 անձ կա՝ բոլորը Վարդենիսում։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է մարզպետ Գնել Սանոսյանը։ «Այդ 47 անձից 12-ը հիվանդանոցի աշխատակիցներ են՝ մեկը բժիշկ է։ Վարակվածներ կան նաև պոլիկլինիկայի բուժաշխատողների շրջանում»,- ասել է նա։ Մեկուսացվել է 150 մարդ՝ նրանք Երևանի ու Ծաղկաձորի տարբեր հյուրանոցներում են, կան նաև ինքնամեկուսացածներ՝ ըստ բժիշկների ցուցումների։ Ըստ մարզպետի՝ խնդիր կա վարակի տարածման սկզբնաղբյուրի հետ կապված, քանի որ հայտնի չէ, թե ումից է վարակվել առաջին վարակակիրը՝ բժշկուհին։ Նա նշել է նաև, որ անհրաժեշտության դեպքում հիվանդները կտեղափոխվեն Մարտունու բուժկենտրոն։ Մարզպետը հավելել է նաև, որ Վարդենիսի ելքերի ու մուտքերի մոտ 5 անցակետ է տեղադրվել։ Պարետի որոշմամբ՝ Վարդենիսի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվել։ Անձանց ևւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը արգելվել է՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։ Սահմանափակումները ուժի մեջ են մինչև ապրիլի 28-ը` ժամը 23:59-ը։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |