Թանկյանի կոչը՝ աջակցել ՀՀ-ում և ԱՀ-ում երեխաների հեռավար կրթության կազմակերպմանը

Թանկյանի կոչը՝ աջակցել ՀՀ-ում և ԱՀ-ում երեխաների հեռավար կրթության կազմակերպմանը

PanARMENIAN.Net - System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ում իր հետևորդներին կոչ է արել օգնել ՀՀ-ում և Արցախում սովորող երեխաներին, որոնք արտակարգ դրության պատճառով ուսումնական պրոցեսին մասնակցում են տնից, իսկ դասերն անցկացվում են հեռավար։

Ըստ ԿԳՄՍՆ-ի՝ ՀՀ-ում մոտ 24,000 աշակերտ և ուսուցիչ չունեն տեխնիկական համապատասխան միջոցներ՝ հեռավար դասերին մասնակցելու համար։

Թանկյանը նշել է, որ $200 նվիրաբերելով՝ մեկ սովորողի կարելի է ապահովել տեխնիկական միջոցով և ինտերնետ հասանելիությամբ։

Երաժիշտը կոչ է արել միանալ Teach for Armenia նախաձեռնության դրամահավաքին։

Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է հայտարարված կորոնավիրուսի տարածումը կանխելու համար։ Ուս.հաստատությունները փակ են, դասերը կազմակերպվում են հեռավար եղանակով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---