Twitter-ը կհեռացնի 5G աշտարակների վրա հարձակվելու կոչով գրառումները

Twitter-ը կհեռացնի 5G աշտարակների վրա հարձակվելու կոչով գրառումները

PanARMENIAN.Net - Twitter սոցցանցը միացել է դավադրապաշտական տեսությունների դեմ պայքարին, որոնք կապված են կորոնավիրուսի և 5G ցանցի հետ։ Այժմ նման բովանդակությունը կհեռացվի։

Ըստ նոր կանոնների՝ համակարգը կսկսի արգելափակել գրառումները «մարդկանց վնասակար ակտիվության դրդող չհաստատված հայտարարություններով, որոնք կարող են հանգեցնել 5G կրիտիկական ենթակառուցվածքների քանդմանը կամ վնասմանը»։

Նոր կանոնները ոչ բոլոր դավադրապաշտական գրառումներին կվերաբերեն։ Առաջնային կհեռացվեն այն գրառումները, որոնք ագրեսիայի և վանդալիզմի կոչ են պարունակում՝ ուղղված 5G աշտարակների քանդմանը, հրկիզմանն և այլ գործողություններին։

Ավելի վաղ համացանցում դավադրապաշտական մի տեսություն սկսեց տարածվել, ըստ որի կորոնավիրուսի տարածումը կապ ունի նոր սերնդի 5G ցանցի հետ։ Այդ պատճառով որոշ երկրներում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում, սկսել են հրկիզել կապի աշտարակները, իսկ 5G-ի համար պատասխանատու ինժեներները սկսել են սպառնալիքներ ստանալ։ Բրիտանական կառավարությունը կոչ էր արել Facebook-ին, YouTube-ին, WhatsApp-ին և Twitter-ին ջնջել կասկածելի կոնտենտը։,

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---