Արոնյանը կմասնակցի շախմատի Ազգերի գավաթի առցանց խաղարկությանը

Արոնյանը կմասնակցի շախմատի Ազգերի գավաթի առցանց խաղարկությանը

PanARMENIAN.Net - Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կմասնակցի շախմատի Ազգերի գավաթի առցանց խաղարկությանը, նա կընդգրկի Եվրոպայի հավաքականում, հայտնում է Շախմատի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Բացի Արոնյանից՝ Եվրոպայի թիմում են նաև Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Անիշ Գիրին, Աննա Մուզիչուկը, թիմի ավագը լինելու է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը:

Մրցաշարը կայանալու է մայիսի 5-10-ը, մասնակցում են նաև Չինաստանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Հնդկաստանի, «Մնացած աշխարհի» թիմերը:

Առցանց մրցաշարն անցկացվելու է 2 շրջանով: Լավագույն 2 հավաքականը մայիսի 10-ին պայքարելու են սուպերեզրափակչում: Մրցանակային ֆոնդը $180,000 է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---