Կիսին․ Շարունակեք անել ամենը, որ հնարավորինս շատ մարդ իմանա Ցեղասպանության մասին

Կիսին․ Շարունակեք անել ամենը, որ հնարավորինս շատ մարդ իմանա Ցեղասպանության մասին

PanARMENIAN.Net - Երաժիշտ, աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային ու ապրիլի 24-ի խորհրդին, ասել է, որ գլխավորն այն է, որ անմար կրակը միշտ վառ լինի մեր սրտերում։

«Շարունակեք անել ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդ աշխարհում իմանա և հիշի Հայոց ցեղասպանության մասին»,- ասել է նա «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանի հետ տեսակապի ընթացքում։

Կիսինն ասել է նաև, որ Հայաստանն արժանի է, որ ամբողջ աշխարհից շատ մարդիկ գան, ակտիվ համերգային կյանք լինի։

Փառատոնի գլխավոր մենեջերը հիշեցրել է, որ 2021-ի աշնանը Կիսինը համերգով կտա Երևանում։

Եվգենի Կիսինը մասնակցել է 2015-ին Նյու Յորքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին, կատարել Կոմիտասի «Կռունկը»: 2015-ին «Նյու Յորք Թայմսին» տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նա ելույթ չի ունենա այդ երկրում։

 Ուշագրավ
Բացահայտման մասին հայտնել է Ամստերդամում Վան Գոգի թանգարանը։
Հայաստանում հյուրընկալվելիս, Պենդերեցկին ասել էր, որ հայկական արմատներ ունի
Կինոփառատոնը պետք է կայանար մայիսի 12-23-ը
Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստնում նշվում է գիրք նվիրելու օրը