Facebook-ը խմբային տեսազանգերի Messenger Rooms ծառայություն է գործարկում

Facebook-ը խմբային տեսազանգերի Messenger Rooms ծառայություն է գործարկում

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Facebook ընկերությունը հայտարարել է Messenger Rooms խմբային տեսազանգերի ծառայություն գործարկելու մասին։

«Messenger Rooms-ը թույլ կտա ժամանակ անցկացնել ընկերների, սիրելիների, ձեր հետաքրքրությունները կիսողների հետ։ «Սենյակ» ստեղծեք Facebook-ում կամ Facebook Messenger-ում և հրավիրեք միանալ ձեր տեսազանգին ցանկացած մեկին՝ նույնիսկ եթե նա հաշվառված չէ Facebook-ում։ «Սենյակ» հնարավոր կլինի մինչև 50 մարդու հրավիրել, իսկ զանգերի ժամանակային սահմանափակումներ չեն լինի»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Facebook-ի նոր ծառայությունը Zoom-ի և Houseparty-ի պոտենցիալ մրցակիցն է, որոնց պահանջարկը պանդեմիայի պայմաններում շեշտակի աճել է։ Zoom-ի անվճար տարբերակում տեսազանգերի մասնակիցների քանակը սահմանափակ է՝ 100 անձ, իսկ ժամանակը 40 րոպե։

Գործառույթը շուտով հասանելի կդառնա Instagram Direct-ում, WhatsApp-ում և Portal-ում։

Zoom-ի բաժնետոմսերը Facebook-ի հայտարարությունից հետո նվազել են 6%-ով։

Բացի այդ, Facebook-ը հայտարարել է WhatsApp-ում տեսազանգերի գործառույթների ընդլյնման մասին։ Շուտով այդ հավելվածի զանգերին և տեսազանգերին կկարողանա մինչև 8 մարդ մասնակցել։ Նման զանգերը պաշտպանված կլինեն միջանցիկ ծածկագրմամբ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---