Իտալիայում կորոնավիրուսից մահվան ամենացածր ցուցանիշն է մարտի 19-ից ի վեր

Իտալիայում կորոնավիրուսից մահվան ամենացածր ցուցանիշն է մարտի 19-ից ի վեր

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ի դրությամբ մահվան 420 նոր դեպք է գրանցվել Իտալիայում:Այդպիսով, մեկ օրում կորոնավիրուսից մահացությնան ռեկորդային ցածր ցուցանիշ է գրանցվել վերջին մեկ ամսվա կտրվածքով, գրում է BBC-ն։

Թեև մեկ օրում 420 մարդ է մահացել, մահվան ելքով դեպքերի ընդհանուր թիվը հասել է 25,960-ի, սա ամենացածր ցուցանիշն է մարտի 19-ից ի վեր։

Ինչ վերաբերում է վարակվածներին, ապա նրանց թիվն ավելացել է 3021-ով և այժմ մոտենում է 193,000-ի։

Իսպանիան ևս ավելի վաղ հայտնել էր 5 շաբաթվա կտրվածքով կորոնավիրուսից մահացության ամենացածր ցուցանիշի մասին։

Ապրիլի 24-ի տվյալներով մահվան ելքով դեպքերի նվազում է գրանցվել նաև Ֆրանսիայում։

Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները հայտնել էին, որ մոտակա 4 շաբաթում խիստ կարանտինային միջոցներն աստիճնաբար կմեղմացվեն։

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---