Իտալիայում մայիսի 4-ից որոշ սահմանափակումներ կչեղարկվեն

Իտալիայում մայիսի 4-ից որոշ սահմանափակումներ կչեղարկվեն

PanARMENIAN.Net - Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ մայիսի 4-ից երկրում մասնակիրոեն կչեղարկվեն սահմանափակումները։ Հեռուստաուղերձում նա ասել է, որ բարերն ու ռեստորանները կկարողանան կերակուրը վաճառել տուն տանելու համար՝ այժմ դրանք միայն առաքում են իրականացնում։

Իտալացիները նախկինի պես չեն կարողանա ճամփորդել երկրի մի շրջանից մյուսը, սակայն նույն շրջանի քաղաքից քաղաք կտեղաշարժվեն, գրում է BBC-ն։

Կթույլատրվի այցելել հարազատներին, սակայն փոքր խմբերով և դիմակով։ Իտալիայում կբացվեն նաև զբոսայգիները, սակայն մեծ կուտակումներ չեն թույլատրվի։

Կոնտեն զգուշացրել է, որ սոցիալական հեռավորության սկզբունքը կպահպանվի դեռ մի քանի ամիս, իսկ եկեղեցական արարողություններն արգելված կլինեն։

Իտալիայում կորոնավիրուսից մահվան ամենամեծ ցուցանիշն է գրանցվել Եվրոպայում։ Վերջին տվյալներով՝ մահացել է մոտ 26,000 մարդ, վարակվել՝ մոտ 197,600-ը։ Սակայն վարակի փոխանցման տեմպերը երկրում նվազում են, ինչպես և մահվան դեպքերն ըստ օրերի։ Ապրիլի 26-ին 260 մահ է գրանցվել վարակից, որն ամենացածր ցուցանիշն է մարտի 14-ից ի վեր։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---