Ամերիաբանկը հրապարակային առաջարկով դրամային և դոլարային պարտատոմսեր է տեղաբաշխում

Ամերիաբանկը հրապարակային առաջարկով դրամային և դոլարային պարտատոմսեր է տեղաբաշխում

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ Ամերիաբանկը հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխելու է անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային դրամային և դոլարային պարտատոմսեր։

Պարտատոմսերի համար գործելու են հետևյալ պայմանները.

Անվանական արժեքը՝ 100,000 դրամ կամ 100 դոլար

Ընդհանուր ծավալը՝ 5,000,000,000 դրամ, 10,000,000 դոլար

Քանակը՝ 50,000 հատ, 100,000 հատ

Շրջանառության ժամկետը՝ 27 ամիս

Արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը՝ 9․5% կամ 5․0%

Արժեկտրոնների վճարման պարբերականությունը՝ 3 ամիս պարբերականությամբ

Տեղաբաշխողն է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն։

Ներդրողները պարտատոմսերի ձեռքբերման համար սահմանված կարգով պետք է լրացնեն և տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:

Հայտ-հանձնարարականը լրացնելուց և պատշաճ կերպով տեղաբաշխողին ուղարկելուց հետո, պարտատոմս ձեռք բերել ցանկացողը պետք է թողարկման նպատակով տեղաբաշխողի կողմից «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում բացված հետևյալ հաշվեհամարներին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում․ ՀՀ դրամով պարտատոմսերի վճարման համար՝ 1570043120372900 հաշվեհամարին և ԱՄՆ դոլարով վճարման համար՝ 1570043100494501 հաշվեհամարին:

Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար դրամային պարտատոմսի գինը հասանելի է հետևյալ կայքում, իսկ դոլարային պարտատոմսերի գնի վերաբերյալ՝ հավելվածում։

«Ամերիաբանկ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. մարտի 16-ի Թիվ N 1/164Ա որոշմամբ: Պարտատոմսերի ծրագրային ազդագրի և դրա լրացման տպագիր տարբերակները կարելի է ձեռք բերել Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):

Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ «Ամերիաբանկ» ՓԲԸ ինտերնետային կայքում հետևյալ հղումներով՝ դոլարային թողարկում, դրամային թողարկում:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---