«Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաները կարող են վերսկսել աշխատանքը29 ապրիլի 2020 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Վանաձորի «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաներն ապրիլի 29-ից կարող են վերսկսել իրենց գործունեությունը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ Ֆաբրիկաներին թույլատրվել է աշխատել պարետի ցուցումները հստակ պահպանելու պայմանով: Ապրիլի 21-ին Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներն առավոտյան եկել էին աշխատանքի, սակայն մոտ երկու ժամ անց նրանց ֆաբրիկայից դուրս են հանել ոստիկանության աշխատակիցները։ Ավելի վաղ «Գլորիա» ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանը հայտարարել էր, որ մտադիր է ևս մեկ ամիս փակ պահել ձեռնարկությունը, նույնիսկ եթե կառավարությունն ապրիլի 20-ից թույլատրի վերագործարկել հագուստի արտադրությունը։ Նա պատճառաբանել էր, թե բազմաթիվ սահմանափակումների պայմաններում անհնար կլինի ֆաբրիկայի աշխատանքը։ Ապրիլի 17-ին ֆաբրիկայի աշխատակիցներից մեկը բաց նամակով դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հորդորելով անուշադրության չմատնել նաև արդեն 20 օր չաշխատող ֆաբրիկայի խնդրիները։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |