Ավինյան․ Հանրային տրանսպորտը դեռ չի գործի, վարսավիրանոցները կվերաբացվեն

Ավինյան․ Հանրային տրանսպորտը դեռ չի գործի, վարսավիրանոցները կվերաբացվեն

PanARMENIAN.Net - Հանրային տրանսպորտը դեռ չի գործի, այդ հարցին հնարավոր կլինի անդրադառնալ մայիսի կեսին։ Այդ մասին փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ասել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) ինստագրամյան INSTALIVE զրուցաշարի ժամանակ, գրում է «Առավոտը»։

«Որպես բավականին մեծ ռիսկայնություն ունեցող ոլորտ՝ հանրային տրանսպորտը դեռ չի գործելու․․․ Իհարկե, գիտեմ, որ սա ամենամեծ խնդիրներ ստեղծող սահմանափակումներից մեկն է, ուստի հայցում եմ բոլոր հայրենակիցների ներողամտությունը, քանի որ տրանսպորտի ոլորտում միաժամանակ վարակի տարածման ռիսկը շատ է մեծանում։ Այդ պատճառով տրանսպորտի ոլորտի սահմանափակումներն ամենավերջին փուլում կհանվեն»,- ասել է նա:

Ավինյանն ասել է նաև, որ շատ մեծ հավանականությամբ մայիսի 4-ից կվերաբացվեն գեղեցկության սրահները, վարսավիրանոցները։

«Մեծ փաթեթով սահմանափակումներ վերացվելու են մշակվող արդյունաբերությունում, սպասարկման ոլորտում՝ վարսավիրանոցներում և մի քանի այլ նմանատիպ տեսակի գործունեության տեսակներում՝ անպայման որոշակի կանոնների պահպանմամբ»,-ասել է նա:

Ըստ պարետի՝ հետագայում դիտարկվելու է բացօթյա սրճարանների բացման հնարավորությունը, որից հետո նոր արդեն՝ փակ սննդի օբյեկտների:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում ապրիլի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1932-ի: Մահվան ելքով 30 դեպք կա։ Առողջացել է 900 անձ։

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---