10 մլն դրամ՝ Ամերիաբանկից ՅՈւՆԻՍԵՖ-ին․ Հեռավար կրթությանը 112 պլանշետ է ուղղվել

10 մլն դրամ՝ Ամերիաբանկից ՅՈւՆԻՍԵՖ-ին․ Հեռավար կրթությանը 112 պլանշետ է ուղղվել

PanARMENIAN.Net - Ամերիաբանկը ՅՈւՆԻՍԵՖ-ին նվիրաբերել է 10 մլն դրամ, ինչը հնարավորություն է տվել կազմակերպությանը երեխաների համար գնել 112 պլանշետ, որոնք համապատասխանում են ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության տեխնիկական չափորոշիչներին։

«Գիտենք, որ կարիքը դեռ շատ ավելի մեծ է, և մենք շարունակում ենք ու շարունակելու ենք աշխատել, որպեսզի պաշտպանենք, աջակցենք ու վստահելի տեղեկատվությամբ զինենք երեխաներին»,- նշել է Հայաստանում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։

Նա շնորհակալություն է հայտնել Ամերիաբանկին՝ մասնավոր հատվածին ուղղված դրամահավաքի կոչին արձագանքելու համար։

«Կրթությունը տնտեսության գլխավոր ճյուղերից մեկն է ու նրա շարժիչ ուժը։ Ամերիաբանկը, կարևորելով կրթության դերը հասարակության և երկրի տնտեսության զարգացման գործում, սիրով միացել է ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի նախաձեռնությանը։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր երեխայի գիտելիքը մեր ապագան է»,- նշել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ՀՀ-ում մարտի 16-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված։ Ուսհաստատությունները դասերը կազմակերպում են հեռավար եղանակով։ Ավելի վաղ ԿԳՄՍՆ-ից հայտնել էին, որ ՀՀ-ում 24,000 երեխա ու ուսուցիչ չունեն տեխնիկական հնարավորություն՝ դասապրոցեսին հեռավար տարբերակով միանալու համար։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---