ԱԱԾ․ Գերեզմանատան 2 աշխատող $1500 կաշառք ստանալու համար ձերբակալվել են30 ապրիլի 2020 - 18:44 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի գերեզմանատներից մեկի վարիչն ու հսկիչը կաշառք ստանալուց հետո ձերբակալվել են, հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։ Ըստ ԱԱԾ-ի՝ ՀՈԱԿ-ի գերեզմանատներից մեկի վարիչն ու նույն գերեզմանատան հսկիչը, քաղաքացու կողմից նախընտրելի գերեզմանատանը գերեզմանատեղի հատկացնելու համար վերջինիցս պահանջել են խոշոր չափերի՝ մոտ 719,000 դրամին համարժեք $1500-ի կաշառք: Հսկիչը կաշառքը ստանալուց անմիջապես հետո բերման է ենթարկվել ԱԱԾ աշխատակիցների կողմից, անձնական խուզարկությամբ կաշառքի առարկան հայտնաբերվել և առգրավվել է, իսկ վերջինս խոստովանել է հանցագործության կատարումը։ ԱԱԾ-ից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ կաշառք ստանալու հնարավոր այլ դեպքերը բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |