Նախարար․ 1-4-րդ դասարանցիները չեն գնահատվի

Նախարար․ 1-4-րդ դասարանցիները չեն գնահատվի

PanARMENIAN.Net - Հանրակրթական դպրոցների 1-4 դասարանների աշակերտները չեն գնահատվի։ Այդ մասին է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ։

«Մենք այս որոշումը կայացրել ենք դեռ մինչ հեռավար կրթության անցնելը։ Լինելու են խրախուսման նոր մեթոդներ, որոնք մենք կներկայացնենք մեր ուսուցիչներին, վերապատրաստումներ կիրականացվեն։ Այս համակարգով մենք երեխային չենք կապում գնահատականին, այլ կապում ենք գիտելիքի և կրթության հետ»,- նշել է Հարությունյան։

Նախարարը հավելել է, որ դրանով հանրակրթության ոլորտում որոշակի հեղափոխություն է իրականացվում։ Նրա խոսքով՝ նախագիծը շուտով կդրվի շրջանառության մեջ։

Ավելի վաղ հայտնի դրձավ, որ առաջին դասարանցիների ընդունելության գործընթացն էլեկտրոնային կլինի ամբողջ հանրապետությունում։ Դպրոցներում փոխադրման և ավարտական քննություններ չեն անցկացվի, աշակերտները տարեվերջյան գնահատականներ կստանան։

Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը՝ հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն առցանց է ընթանում՝ ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է հեռավար կրթության հարթակ: Հայաստանի ուսհաստատությունները փակ են մարտի 13-ից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---