Իտալիան կորոնավիրուսից վերականգնման ռեկորդ է սահմանել

Իտալիան կորոնավիրուսից վերականգնման ռեկորդ է սահմանել

PanARMENIAN.Net - Իտալիան կորոնավիրուսով վարակված պացիենտների վերականգնման ռեկորդային ցուցանիշ է գրանցել, փոխանցում է CNN-ը։

Ապրիլի 30-ի դրությամբ երկրում վիրուսից վերականգնվել է 75,945 մարդ։ Միայն ապրիլի 29-ից հետո վարակից վերականգնվել է 4693 մարդ։

Իտալիայում գրանցվել է նաև մահվան 285 դեպք, ինչը վերջին 4 օրվա ընթացքում մահացության ամենացածր ցուցանիշն է։

Իտալիան կորոնավիրուսով վարակակիրների թվով երկրորդն է Եվրոպայում, երրորդը՝ աշխարհում։ Երկրում վիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 205,000-ը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---