ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի ռեկորդային՝ 7933 նոր դեպք կա

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի ռեկորդային՝ 7933 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - ՌԴ-ում մայիսի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 7933 նոր դեպք է գրանցվել՝ սա ամենամեծ աճն է պանդեմիայի բռնկվելուց ի վեր։ Այդ մասին տեղեկացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նոր վարակվածների 44,5%-ի մոտ ոչ մի կլինիկական դրսևորում չի եղել։

Նոր դեպքերի առավելագույն քանակը Մոսկվայում է գրանցվել՝ 3561 մարդ, Մոսկովյան շրջանում՝ 797, Սանկտ Պետերբուրգում՝ 349։

Մահվան 96 նոր դեպք կա, ապաքինվել է 1601 հիվանդ։

Այսպիսով, մայիսի 1-ի դրությամբ ՌԴ-ում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսով վարակի 114,431 դեպք է գրանցվել, մահացել է 1169 մարդ, ապաքինվել՝ 13,220-ը։

ԱՀԿ վերջին տվյալներով՝ աշխարհում կորոնավիրուսով վարակի 3․1 մլն դեպք է գրանցվել, ավելի քան 217,000 մարդ մահացել է։

Photo. TASS
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---