Կովսականի անցակետը վերաբացվել է

Կովսականի անցակետը վերաբացվել է

PanARMENIAN.Net - Մայիսի 2-ից վերաբացվել է Կովսականի անցակետը, տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

Անցակետում, սակայն, կգործեն այն սահմանափակումները, որոնք կան մյուս երեք անցակետում։ Դրանք սահմանված են պարետի որոշումներով։

Արցախում կորոնավիրուսով հաստատված 8 վարակակրից 6-ն առողջացել է։ Մեկուսացված է 5 պացիենտ։ Թեստավորվել է 287 մարդ։ Մահվան դեպքեր չեն գրանցվել։

Փետրվարի 26-ից Արցախի առողջապահության նախարարության կողմից Հայաստան-Արցախ անցակետերում ջերմաչափում է իրականացվում։ Ինքնամեկուսացման տեղեկաթերթիկներ են բաժանվել սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերին՝ Արցախի Հանրապետության պետական սահմանի անցակետով մուտք գործող քաղաքացիներին տրամադրելու նպատակով: Բժշկասանիտարական հսկիչ կետերը ապահովված են անհրաժեշտ գույքով, բժշկական պարագաներով, ախտահանիչ նյութերով ու լուծույթներով, որոնք պարբերաբար թարմացվում և համալրվում են:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---