Մնացականյան․ ՀՀ-ի համար չափազանց էական է ձևավորել ԼՂ հարցի փաթեթային շրջանակ

Մնացականյան․ ՀՀ-ի համար չափազանց էական է ձևավորել ԼՂ հարցի փաթեթային շրջանակ

PanARMENIAN.Net - Հայկական կողմի համար չափազանց էական է ձևավորել ղարաբաղյան հարցի փաթեթային շրջանակ, որտեղ երկու կողմի պարտավորությունները համադրելի և վերահսկելի են, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը` արձագանքելով հարցին, թե հիմնահարցի փուլային, թե փաթեթային լուծման է կողմնակից Հայաստանը։

«Եթե որևէ մեկը կարծում է, որ պետք է բանակցությունների համար այնպիսի փուլային տարբերակ գործի, որտեղ մենք խախտում ենք տարբերությունը համադրությունների, դա չի աշխատի։ Քանի որ ժամանակին մեր գործընկերներից մեկն ասում էր` փուլային թող լինի, որտեղ առաջին հերթին ստատուսի հարցը կլուծվի, հետո` բանակցությունների»,- նշել է նախարարը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Մնացականյանի խոսքով, եթե ենթադրվում է, որ պետք է լինի փուլային տարբերակ, որտեղ մի կողմն իր պարտականությունները կատարում է ավելի մեծ չափով ու չի ստանում համապատասխպան քայլ մյուս կողմից, ապա խախտվում է այդ կողմի անվտանգային դիրքերը բանակցային գործընթացում։ Ըստ նախարարի՝ հարցի նման լուծում անհնար է։

Մնացականյանի խոսքով՝ փուլային լուծման դեպքում բոլոր կողմերի քայլերը պետք է համապատասխան լինեն։

Ապրիլի 21-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրագործման ամենակարևոր քայլը 2019 թվականի ապրիլին Մոսկվայում ընդունված փաստաթղթի ստորագրումն է (որը ենթադրում է փուլային լուծում): Դրան ի պատասխան ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով, զիջումներ չեն եղել ու չեն լինելու։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---