Իրանի ազգային արժույթը ռիալի փոխարեն թուման կկոչվի 4 մայիսի 2020 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Իրանի մեջլիսը հաստատել է ազգային արժույթի անվանափոխման և դենոմինացիայի մասին օրինագիծը։ Ըստ օրինագծի՝ Իրանի ազգային արժույթը կկոչվի թուման։ Մինչ այդ պաշտոնական անվանումը ռիալ էր։ Փոխանակման ժամանակ թումանին հավասար կլինի 10,000 ռիալը, գրում է ՏԱՍՍ-ը։ Արժույթի փոխանակումն աստիճանաբար կիրականացվի և կտևի 3 տարի։ Կենտրոնական բանկը պարտավոր է ապահովել անցումային շրջանի մեկնարկը նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում։ Իրանի կառավարությունը հավանություն էր տվել ԿԲ արժույթի բարեփոխման նախագծին 2016-ին։ Այնուհետև մի քանի տարի քննարկվել են օրինագծի մանրամասները։ Թումանը շրջանառության մեջ է եղել Պարսկաստանում մինչև 1932թ․, երբ փոխարինվեց ռիալով։ Այժմ հակառակ փոփոխությունն է կատարվում դրամային հաշվարկների պարզեցման նպատակով։ Մինչ օրս թումանը համարվում էր ոչ պաշտոնական դրամային միավոր։ ԿԲ թղթադրամներին և գնապիտակներին ռիալն էր նշվում, սակայն առօրյա կյանքում իրանցիները գրեթե միշտ ռիալը թուման են անվանում, ինչը խառնաշփոթ էր առաջացնում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | ՀՑԹ տնօրեն. Մոտ 200,000 հայ երեխա ու երիտասարդ կին Հայոց ցեղասպանության տարիներին բռնի ձուլվել է Նա ընդգծվել է, որ ցեղասպանությունը միայն սպանությունների մասին չէ ԱԽ քարտուղար. ՌԴ խաղաղապահներն ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր` կազմակերպելու դրանց փակումը Նրանք Գորիսում և Սիսիանում էին Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակադրմամբ Մխիթարյանն 1-ին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն Նա հանդես է եկել նաև «Ռոմայում», «Արսենալում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Բորուսիա Դորտմունդում» Փաշինյան․ ՀՀ–ն չի պատրաստվում պատերազմել ԼՂ համար Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել, որ ադրբեջանական 4 գյուղում մարդկանց կյանքը հնարավոր դառնա |