Beeline-ի վերաբացված վաճառքի և սպասարկման կենտրոններն ավելացել են

Beeline-ի վերաբացված վաճառքի և սպասարկման կենտրոններն ավելացել են

PanARMENIAN.Net - Beeline-ը տեղեկացնում է վաճառքի և սպասարկման լրացուցիչ գրասենյակների վերաբացման մասին՝ Երևանում և մարզերում:

Վերաբացված գրասենյակների ցուցակն ու հասցեները հասանելի են պաշտոնական կայքում։ Բոլոր նշված գրասենյակները գործելու են երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09։00-18։00։

«Ուրախ ենք երկար դադարից հետո մեր հաճախորդներին դիմավորել մեր գրասենյակներում, թեև կարանտինի ընթացքում էլ զանազան միջոցներով ապահովում էինք սպասարկման անխափանությունը: Այժմ էլ, հոգ տանելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգության մասին, բոլոր գրասենյակներում ապահովում ենք ախտահանող նյութերի առկայությունը և հորդորում ենք բոլորին հետևել անվտանգության կանոններին՝ պահպանել հեռավորությունը, ախտահանել ձեռքերը և կրել դիմակներ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ի ծառայություններից կարելի է օգտվել նաև առցանց՝

• Հայաստանի ամբողջ տարածքում գործում է SIM քարտերի և հեռախոսների անվճար առաքում, որոնք կարելի է ձեռք բերել առցանց խանութի՝ E-shop-ի միջոցով,

• Beeline-ի ծառայությունների դիմաց և այլ վճարումներ առցանց կարելի է իրականացնել այստեղ կամ BeeMoney հավելվածով,

• հաշիվը և ծառայությունները ցանկացած պահին և ցանկացած վայրից կառավարել հնարավոր է My Beeline Armenia հավելվածով:

Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային և 100 ֆիքսված հեռախոսակապերից, ինչպես նաև բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---