ArchDaily․ Հայաստանի նոր ճարտարապետությունը՝ հիմնված պատմության վրա 6 մայիսի 2020 - 10:11 AMT PanARMENIAN.Net - Ճարտարապետական ամենահայտնի կայքերից մեկը՝ ArchDaily-ն հոդված է հրապարակել Հայաստանի ժամանակակից ճարտարապետության մասին՝ նշելով՝ այն համապատասխանում է հին ավանդույթներին և երկրի սեյսմավտանգ աշխարահագրությանը։ Հոդվածում նշվում է, որ միջնադարյան եկեղեցիներով հարուստ Հայաստանը տուն է դարձել ժամանակակաից նախագծերի համար, որոնք վերանայում են կառուցապատման ավանդական մեթոդներն ու կազմակերպչական սկզբունքները։ Հոդվածագիրը ներկայացրել է նաև վերջին 10 տարվա հայկական ճարտարապետության ժամանակակից նախագծերը։ Դիլիջանի կենտրոնական դպրոց, Storaket հայկական ճարտարապետական ստուդիա
Վերջին տարիներին կրթության ոլորտը Դիլիջանում զարգանում է․ դրա ապացույցներից մեկը Հայաստանի հյուսիսային քաղաքում գտնվող Դիլիջանի կենտրոնական դպրոցն է։ Քաղաքում կրթության ոլորտի զարգացման ապացույցներից են նաև միջազգային UWC Dilijan-ն ու Հայաստանի կենտրոնական բանկի գիտահետազոտական կենտրոնը։ Միջազգային դպրոց UWC Dilijan, բրիտանական Tim Flynn Architects ճարտարապետական բյուրո
UWC Dilijan նախագծի գլխավոր նպատակներից էր հայկական այնպիսի միջազգային դպրոցի հիմնում, որը գերազանցում է սովորական դպրոցին՝ ժամանակակից շենքային պայմանները համադրելով բնական միջավայրի հետ։ Դպրոցի կառուցման ժամանակ օգտագործվել են հայկական տուֆն ու տեղական քարը։ BigBek ընկերության գրասենյակ, snkh ճարտարապետական ստուդիա
Հայկական BigBek ընկերության գրասենյակը գտնվում է նախկին Խորհրդային Հայաստանի ErAZ ավտոմոբիլային գործարանի տարածքում։ Այստեղ այժմ բիզնես կենտրոն է՝ հիմնականում ՏՏ ոլորտի գրասենյակներով։ Նախագծի նպատակն էր 177 քմ-ում խիստ ֆունկցիոնալ կերպով մոտ 30 մարդու համար նախատեսված բաց աշխատանքային տարածք ստեղծել։ Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքի վերակառուցում, Storaket ստուդիա
Հայաստանի ամերիկյան համալսարանի հին շենքն ունի սիմետրիկ եռանկայն տեսք՝ կառուցված տուֆից և բազալտից։ Նախագծի վերակոնստրուկցիայի շնորհիվ՝ խորհրդային ճարտարապետությունը համադրվում է ժամանակակիցի հետ՝ ստեղծելով համապատասխան ինտերիեր։ Ճարտարապետներն ավելացրել են թափանցիկություն ու լույս՝ ապակու և լամպերի միջոցով։ «Այբ» դպրոց, Storaket ստուդիա
Դպրոցի C մասնաշենքը նախատեսված է տարրական ու միջին դասարանների աշակերտների համար։ Շենքը կառուցված է Ա և Բ մասնաշենքերի դիմաց, տեղավորում է 180 աշակերտ։ Մասնաշենքի ճարտարապետական փիլիսոփայությունը, ինչպես մյուս երկուսինը, բազմաֆունկցիոնալ, բաց և նորարար կրթական միջավայրի ստեղծումն է։ Smart-կետրոններ, Փոլ Կալուստյանի ստուդիա
Գյուղական տեղակայում ունեցող Smart-կենտրոնները ստեղծված են՝ միավորելու գյուղական էսթետիկան և ժամանակակից ճարտարապետությունը, պահպանելու տարածքի բնականությունը և միաժամանակ առաջադիմական գաղափարախոսություն ներկայացնելու։ Կենտրոնի յուրաքանչյուր մասնաշենք բնությանն ինտեգրված ճարտարապետության ապացույց է․ մասնաշենքերի կառուցման մեջ օգտագործվել են էկո-դիզայնի տարրեր և վերականգնվող էներգիայի աղբյուրներ։ Կենտրոնում կան գրադարաններ, դահլիճներ, բուժկետեր, համակարգչային սրահներ, ռեստորաններ, փակ ու բացօթյա այլ տարածքներ՝ երեխաների ու մեծահասակների համար նախատեսված դասընթացներ կազմակերպելու հնարավորությամբ։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց Ալիևը նաև ասել է, թե «հայերը լուրջ հոգեբանական շեղումներ ունեն» և «զառանցագին գաղափարներ» Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ Ալիևը կրկին Զանգեզուրի միջանցք է պահանջում․ «ՀՀ–ն չի կարող հրաժարվել եռակողմ հայտարարության այդ դրույթից» «Այնտեղ գրված է, որ պետք է տրանսպորտային հաղորդակցություն լինի, որը հսկելու են ՌԴ սահմանապահները»,–ասել է նա |