«ՎԵՈՆ»-ը դադարեցրել է Ucom-ի հետ բանակցությունները

«ՎԵՈՆ»-ը դադարեցրել է Ucom-ի հետ բանակցությունները

PanARMENIAN.Net - Կապի և ինտերնետի համաշխարհային մատակարարներից ՎԵՈՆ ընկերութունը դադարեցրել է բանակցությունները հայկական Ucom-ի հետ, հայտնում են ընկերության ամստերդամյան գրասենյակից։

ՎԵՈՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ դադարեցվել են բանակցությունները՝ կապված հայաստանյան իր մասնաճյուղը ներառող հնարավոր գործարքի հետ, որի մասին հայտնմի էր դարձել հունվարի 15-ին:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, թե Ucom-ը պատրաստվում է գնել «ՎԵՈՆ Արմենիան»՝ Beeline ապրանքանիշով։ Ապրիլի 9-ին հայտնի էր դարձել, որ Ucom ընկերությունից հեռանում են հիմնադիր Եսայան եղբայրները։ Որպես պատճառ նշվում էր այլ բաժնետերերի հետ կոնֆլիկտը, որոնք, ըստ ԶԼՄ-ների, պատրաստվում էին «ՎԵՈՆ Արմենիայի» հետ միավորումից հետո տնօրեն նշանակել «Բիլայնի» ղեկավար Անդրեյ Պյատախինին։

Ապրիլի 28-ին Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հաղորդել էր, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։

Դրանից հետո վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, թե Ucom-ում Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր էր դառնալու միայն այն պարագայում, եթե դրա դիմաց ստացվող ամբողջ գումարը փոխանցվեր ՀՀ պետբյուջե:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---