«Ռոստելեկոմի» բաժանորդները կկարողանան վճարել մաս-մաս

«Ռոստելեկոմի» բաժանորդները կկարողանան վճարել մաս-մաս

PanARMENIAN.Net - Արտակարգ ռեժիմի պայմաններում՝ հաշվի առնելով աշխատանքի և տեղաշարժի հետ կապված սահմանափակումները, «Ռոստելեկոմ» ընկերությունը ընդառաջել է բաժանորդներին և «Տարաժամկետ վճարում» ծառայությունը մեկնակրել:

Այն մեկանգամյա հնարավորություն է տալիս բաժանորդներին մինչև սահմանված ժամկետի ավարտը մարելու նախորդ ամիսների ընթացքում մատուցված ծառայությունների դիմաց կուտակված պարտքը մաս-մաս և հավասարաչափ՝ ըստ ամիսների:

«Տարաժամկետ վճարում» ծառայությունից կարող են օգտվել այն բաժանորդները, որոնք նախորդ ամիսներին կուտակել են 10,000 դրամ և ավելի պարտք և դժվարանում են վճարել այն: Պարտքը մաս-մաս մարել հնարավոր է առաջիկա 3 ամսվա ընթացքում:

«Հոգ տանելով բաժանորդների հարմարավետության մասին՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը մշտապես գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը՝ իր բաժանորդների կողքին լինելու դժվարին պահերին: Այժմ ընկերությունը, ևս մեկ անգամ կանգնելով իր բաժանորդների կողքին, հնարավորություն է ընձեռում արտակարգ իրավիճակի պատճառով կուտակված պարտքերը մարել տարաժամկետ վճարումների միջոցով: Մենք շնորհակալ ենք մեր բարեխիղճ և հավատարիմ բաժանորդներին՝ այս գործընթացում հնարավորինս մեզ աջակցելու համար»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

«Տարաժամկետ վճարում» ծառայությունից օգտվելու համար բաժանորդները կարող են մինչև մայիսի 31-ը ներառյալ ակտիվացնել այն՝ ինչպես «Հեռախոսային սպասարկում» ծառայության միջոցով՝ զանգահարելով 060 46 46 46, այնպես էլ ընկերության Վաճառքի և սպասարկման սրահներում՝ տարաժամկետ վճարման հայտի հիման վրա:

Ծառայությունից օգտվել կարելի է միայն մեկ անգամ՝ վերակնքելով գործող պայմանագիրը մեկ տարի ժամկետով: Մանրամասն տեղեկատվություն ծառայության պայմանների վերաբերյալ տեղադրված է ընկերության պաշտոնական կայքում։

Մայիսի 4-ից վերաբացվել է ընկերության կենտրոնական վաճառքի և սպասարկման գրասենյակը (հասցե՝ ք. Երևան, Նալբանդյան 28/1):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---